Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ես այնքան էլ համաձայն չեմ քանդելուն»

Մայիս 28,2016 19:33

Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, խոսելով Արամի 30 շենքի մասին, ասել էր. «Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ մեր ժողովրդի համար: Մենք այդքան հոգեպես եւ հոգեւոր տեսակետից աղքատ չենք, сарай-ի համար աղմուկ չեն հանում»:

Մայիսի 28-ին լրագրողները հետաքրքրվեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից, թե արդյոք այդ հարցի շուրջ զրուցել է Լեւոն Իգիթյանի հետ, քաղաքապետը պատասխանեց, որ ամեն մարդ իր կարծիքն ունի: Նա ընդծեց, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի պատվավոր քաղաքացի է, անցած երկար ճանապարհ ունի. «Դա Երեւանի հասցեին չի, այլ լոկալ ինչ-որ մի կառույցի հասցեին է, մասնագիտական կարծիք է, բոլոր մասնագետներն էլ իրավունք ունեն նման կարծիք ունենալ»:

Քաղաքապետը համարում է, որ երբ յուրաքանչյուր մասնագետ իր գործով զբաղվի, ամեն ինչ հեշտ կկարգավորվի. «Մի հատ դուք նայեք՝ ովքեր են կարծիքներ արտահայտում: Մենք հնությունները պետք է պահպանենք, ես այնքան էլ համաձայն չեմ քանդելուն, ավելի շատ կողմնակից եմ, որ տեղափոխում լինի: «Հին Երեւանի» կառուցապատումը հենց սկսվի, այս խնդիրները կլուծվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031