Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. Մենք պարտավոր ենք զոհված զինծառայողների ընտանիքների կողքին լինել

Մայիս 28,2016 19:53

Լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե զոհված զինծառայողների բնակարանով ապահովելու ծրագիրը շարունակակա՞ն է լինելու: Նա պատասխանեց, որ ոչ միայն այս տարի, այլեւ նախորդ տարի էլ է նման ծրագիր իրականացել. շուրջ 20 զոհված զինծառայողների ընտանիքներ ապահովվել են բնակարաններով: Քաղաքապետը ընդգծեց, որ այդ ծրագիրն իրականացնում է պաշտպանության նախարարությունը եւ համապատասխան հաշվառում է կատարում

«Ինչ մնում է վերջին ապրիլյան դեպքերի հետ կապված, մենք ստեղծեցինք հանձնաժողով, եւ մեր՝ քաղաքային իշխանության ցանկությունն էր, որ այն երեւանաբնակ ընտանքիներին, որոնք չունեն բնակարաններ, որոնք ապրում են վարձով, անպայման մեր կողմից բնակարաններ տրամադրվեն: Իսկ մայիսի 25-ի ավագանու որոշմամբ՝  մեր 3 հերոսների ընտանիքներին բնակարաններ հանձնվեցին: Եթե անհրաժեշտություն լինի, այլ ընտանիքներին, բնականաբար պատրաստ ենք քննարկել: Մենք պարտավոր ենք նրանց ընտանիքների կողքին լինել»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031