Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում կրճատումներ չեն լինելու. Տարոն Մարգարյան

Մայիս 28,2016 20:21

Լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք քաղաքապետարանում կրճատումներ լինելո՞ւ են: Քաղաքապետը պատասխանեց, որ աշխատանքային կրճատումներ չեն լինելու:

«Եղած հաստիքները հազիվ բավարարում են Երեւան քաղաքի այն ծառայությունները մատուցելու համար, որոնք երեւանցիները պահանջում են: Իսկ օր օրի երեւանցիներն ավելին են պահանջում, ինչը ես նորմալ եմ համարում, որովհետեւ զարգացող քաղաք են, եւ այն խնդիրները, որ ունեինք 3-4 տարի առաջ, այսօրվա խնդիրները արդեն այլ են՝ 3-4 տարի առաջվա խնդիրները չեն: Մենք դրա համար հազիվ կարողանում ենք մեր աշխատակազմով նույնիսկ ոչ աշխատանքային օրերին աշխատել»,- ասաց նա:

Քաղաքապետը ընդգծեց, որ ոչ միայն այս տարի, այլ  յուրաքանչյուր տարի Երեւանի քաղաքապետարանը իր ուշադրության կենտրոնում է պահում ծախսերի խնայողությունը. «Բնականաբար  պետք է հետեւողական եւ շատ խիստ լինել, որ շատ շռայլություններ չլինեն: Եվ արդեն կարող ենք ասել, դուք նկատեցիք, որ միջոցառումները կրճատելով, այդ գումարները տրամադրեցինք մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, եւ դա լինելու է շարունակական»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031