Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության ներկայացուցիչը չխայտառակվելու համար դատարան չեկավ». Սերգեյ Գրիգորյան

Մայիս 28,2016 22:48

2014 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Արմեն Աբրոյանի գործով դատաքննությունը Վարչական դատարանում ավարտվել է: Դատարանը հունիսի 16-ին կհրապարակի դատավճիռը:

Երեկ նշանակված դատական նիստին ոստիկանության ներկայացուցիչը չէր ներկայացել, թեեւ նախորդ նիստին հենց ինքն էր միջնորդել հետաձգել դատական նիստը, որ կարողանա պաշտպանական կողմի՝ դատարան ներկայացրած տեսանյութի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

«Ոստիկանության ներկայացուցիչը դիրքորոշում չհայտնեց, թե Արմենին բերման ենթարկած ոստիկանը ինչ համազգեստ էր կրում ու որ գումարտակի ոստիկան էր,- մեզ հետ զրույցում ասաց Արմենի պաշտպան՝ փաստաբան Սերգեյ Գրիգորյանը,- Մենք տեսանյութով ներկայացրել էինք ապացույց, որ մեր վստահորդին բերման են ենթարկել բերետավորները՝ երրորդ հատուկ գումարտակի ծառայողները:

Այնինչ զեկուցագիրը կազմած բերման ենթարկող ոստիկանը ներկայացել է  որպես առաջին գումարտակի ծառայող, այդ տեսանյութով հաստատվեց, որ առաջին գումարտակի ոստիկանը բերման չի ենթարկել, զեկուցագիրը սուտ տեղեկությունների հիման վրա էր:

Երեկվա նիստում ոստիկանության ներկայացուցիչը դիրքորոշում պետք է հայտներ, բայց քանի որ գնացել, խորհրդակցել էր ու տեսել, որ մեր պնդումները ճիշտ են, դատական նիստով չէր ներկայացել ու դիրքորոշում չէր հայտնել նույնիսկ գրավոր ձեւով, այսինքն, չխայտառակվելու համար չէր եկել նիստին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031