Լրահոս
Օրվա լրահոսը

 Սահմանագոտում շրջանավարտների թիվը տարեցտարի նվազում է

Մայիս 29,2016 19:04

Մայիսի 27-ին Տավուշի մարզի 54 միջնակարգ եւ 4 ավագ դպրոցներում կայացել են դպրոցական «Վերջին զանգ» միջոցառումներ: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից տեղեկացանք , որ այս տարի մարզի միջնակարգ դպրոցների շրջանավարտների թիվը 914 է, ավագ դպրոցներինը՝ 296, ընդհանուր թիվը կազմում է 1210 :

Նախատեսվում է, որ  այս տարվա աշնանը, նոր ուսումնական տարում մարզի դպրոցները կունենան  1792  առաջին դասարանցի:  2014-2015 ուսումնական տարում  մարզի դպրոցների շրջանավարտների թիվը 1221 էր, 2013-2014 ուսումնական տարում՝ 1290 :    2005-2006 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներն ունեցել են  1919 շրջանավարտ:   Մարզից բնակչության արտագաղթի  պատճառով  մարզի դպրոցների աշակերտների, դպրոցն ավարտողների թիվը  տարեցտարի նվազում է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031