«101 տարվա ժխտման ավանդույթը ջարդելը հեշտ չէ»

«101 տարվա ժխտման  ավանդույթը ջարդելը հեշտ չէ»

«Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնել փորձող մարդիկ շատ կան»,- «Առավոտի» հետ զրույցում  ասում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Հիմա էլ ինքն է փորձում խորհրդարանից այդ խնդրի մասին խոսել: Ըստ նրա՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտում է հանրության մեծամասնությունը:

«101 տարվա ժխտման ավանդույթից ենք խոսում, դա անցնել, ջարդել այդքան էլ հեշտ չէ:  Մի քանի տարի է՝ առերեսման հարցում զարգացումներ կային, սակայն քաղաքական միջավայրի նեղացման եւ ազգայնականության բարձրացման հետ միասին Հայոց ցեղասպանության հարցն էլ ռիսկ պարունակող հարցերի մեջ վերադարձավ,- ասում է պարոն Փայլանը եւ շարունակում:- Հատկապես նախկինում մեծ մասամբ հայերի բնակված վայրերում այսօր բնակվող հանրությունը, իրենց ընտանեկան պատմությունն իմացողները Ցեղասպանության իրականությունը գիտակցում են, սակայն նրանց՝ բարձր ձայնով արտահայտման համար հարմար միջավայր պետք է պատրաստել»:

Հոդվածն ամբողջությամբ

«Առավոտ»

28,05,2016 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք