Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փառատոնը շատ կարևոր է մեր մշակութային կյանքում…». Երվանդ Երզնկյան

Մայիս 30,2016 17:57

«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանը մեզ հետ զրույցում բարի երթ մաղթեց «Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի մասնակից երիտասարդներին:

Նա նշեց. «Ուրախությամբ շնորհավորում եմ արդեն չորրորդ «Արտ Ֆեստ» փառատոնը, որն այս տարվանից արդեն միջազգային է: Այս փառատոնը շատ կարևոր է մեր մշակութային կյանքում, քանի որ համախմբում, միավորում է տաղանդավոր երիտասարդներին և առիթ է ստեղծում շփվելու, տեսնելու, ընդգրկվելու այդ փառատոնային միջավայրին: Հուսով եմ, այս տարի երգարվեստում մենք կունենանք շատ տաղանդավոր երիտասարդներ»:

Հունիսի 2-ին՝ ժամը 18.00-ին, «Կարապի լճում» տեղի կունենա «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել Խաղաղ» նախագիծը, ինչպես նաեւ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ:

 
Սիրանուշ Նազլուխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031