Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Հանրությանն իրազեկեք բազմաբնակարան շենքերի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին»

Մայիս 30,2016 19:25

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով սանմաքրման խնդրին, կոմունալ տնտեսության վարչությանը և խորհրդակցությանը ներկա «Սանիթեք» ընկերության ներկայացուցչին  հանձնարարել է առավել ակտիվացնել տարվող աշխատանքները սանմաքրման ոլորտում և սահմանել հերթապահություն:

«Եթե աղբահանության մասով դրական փոփոխությունն ակնհայտ է, ապա նույնը դեռևս չի կարելի ասել սանմաքրման հետ կապված: Եղանակային պայմաններից ելնելով՝ մեր համաքաղաքացիները և քաղաքի հյուրերն ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում: Հետևաբար` ամենուր պետք է սահմանվի առավել խիստ հսկողություն և հերթապահություն՝ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով», – ընդգծել է քաղաքապետը:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում վերանորոգվել է 111 մուտք, ևս 13-ը կվերանորոգվի այս շաբաթ: Վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր՝ կատարվող աշխատանքների որակը վերահսկելու նպատակով:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները, ինչպես նաև ուսումնասիրել և գույքագրել մայրաքաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը:

«Բազմաբնակարան բնակելի ֆոնդի պահպանման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվում, և հանրությանը պետք է հստակ ներկայացնենք մեր ծրագրերը: Քաղաքացիները պետք է իմանան, թե երբ և ինչ աշխատանքներ է նախատեսվում կատարել իրենց մուտքերում: Ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնց մասով պետք է կազմել հստակ ժամանակացույց և այն ներկայացնել նաև քաղաքացիներին, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե երբ է նախատեսված իրենց մուտքի նորոգման աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031