Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Ազատության» լրագրողին խոչընդոտել է, որովհետեւ չի սիրում լուսանկարահանվել

Մայիս 30,2016 21:01

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Նշան Ասատրյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Նշան Ասատրյանի պաշտպան Վարուժան Վարդանյանը հայտարարեց, որ գործի իր պաշտպանյալի նկարագրող հատվածում ներառված չէ զինվորական գրքույկը: Նա դատարանին տրամադրեց զինգրքույկի պատճենը եւ խնդրեց ուսումնասիրել այն:

Մեղադրող Գեւորգյանը ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող` զանգվածային լրատվության միջոց հանդիսացող` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:

Նշան Ասատրյանը հայտարարեց, որ համաձայն է մեղադրանքի հետ, իրեն մեղավոր է ճանաչում եւ զղջում է կատարվածի համար: Նա նաեւ միջնորդեց, որ արագացված դատաքննության կարգ կիրառվի:

Դատաքննությունն ավարտվեց: Մեղադրող Գեւորգյանը հայտարարեց, որ մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներ չկան, եւ միջնորդեց Նշան Ասատրյանի նկատմամբ որպես պատիժ կիրառել տուգանք՝ 600,000 դրամի չափով: Վարուժան Վարդանյանը խնդրեց դատարանին մեղմ պատիժ կիրառել՝ օրենքով սահմանված նվազագույն տուգանքի չափով, եւ բացատրեց, որ իր պաշտպանյալը չի սիրում, որ իրեն լուսանկարահանում են:

Անուշ Մկրտչյանն իր ցուցմունքում նշել է, որ Նշան Ասատրյանին նկարահանելու մտադրություն չի ունեցել, նա կադրում չի էլ եղելմ ու մյուս մայթից նկատելով տեսախցիկը՝ մոտեցել է  իրեն։

Նշան Ասատրյանը հայտարարեց, որ զղջում է կատարվածի համար, եւ խնդրում է մեղմ վերաբերվել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031