Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանին հեղինակազրկել են այն մարդիկ, որոնք նրան գեներալի կոչում են տվել». Գագիկ Սարուխանյան

Մայիս 30,2016 22:22

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը անդրադառնում է մամուլում վերջին օրերին ամենաշատը քննարկվող երկու լուրի՝ ռազմական գործիչ Սամվել Բաբայանի վերադարձին եւ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին Հադրութում, որի մասին բարձրաձայնել էր գեներալ Վահան Բադասյանը:

«Սամվել Բաբայանը վերադարձելը որն է, ինչի էդ ո՞ւր էր գնացել: Վերադարձել է, բարի գալուստ, տեսնենք՝ ինչ է ասում»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՜ անդրադառնալով ռազմական գործիչ Սամվել Բաբայանի վերադարձին:

Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված կարծիքները պարոն Սարուխանյանը չի համարում գեներալին վարկաբեկող տեղեկություններ. «Մանվել Գրիգորյանին հեղինակազրկել են այն մարդիկ, որոնք նրան գեներալի կոչում են տվել: Այսօր խոսում են, թե գեներալ Մանվելը ռազմական կրթություն չունի, նա ընդհանրապես կրթություն չունի:

Պետ չէ մոռանալ, որ ԵԿՄ-ն ընդամենը հասարակական կազմակերպություն էր, ինքը պետք է մնա որպես այդ հասարակական կազմակերպության ղեկավար եւ ոչ  թե ռազմական գործողությունների, ամեն ինչի մեջ ներմուծվի, հարցեր լուծի»,- շարունակեց Գագիկ Սարուխանյանը:

Ըստ նրա, այսօր փորձում են ուշադրությունը շեղել Բադասյան- Մանվել Գրիգորյան հակամարտությանը, բայց. «Բադասյանն ասել է մի ճշմարտություն, որը բոլորը խոսում էին քթների տակ: Մարդը ընդամենը բարձրաձայն ամեն ինչ ասել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031