Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի անչափահասների սեռական ազատության դեմ ուղղված 34 դեպք է գրանցվել». Նելլի Դուրյան

Մայիս 31,2016 12:10

2015-ի առաջին չորս ամիսների տվյալներով` անչափահաս երեխաների կողմից իրականացված 101 հանցագործության դեպքի փոխարեն այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 83 դեպք:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի տվյալներով, նվազել են մարմնական վնասվածքի, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը:

Նա այսօր «Արմենպրես» ակումբում ասաց, որ այս տարի դեռ չեն գրանցվել խուլիգանության դեպքեր:

Նախորդ տարի կրկին առաջին չորս ամիսների ընթացքում ընտանիքում մարմնական վնասվածք ստացած 4 երեխաների թիվն էլ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է երկուսով: Այս տարվա չորս ամիսներին անչափահասների սեռական ազատությունների դեմ ուղղված 34 դեպք է գրանցվել:

Քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Խաչատրյանն էլ ասաց, որ ՀՀ-ում մուրացիկների թվի աճ է գրանցվել, համատեղ աշխատանքներ են իրականացվում, որոշակի արդյունք արդեն արձանագրել են:

«Մենք սոցիալական, իրավաբանական խորհրդակցություն ենք իրականացնում, երեխաների տեղավորման կողմնորոշման աշխատանքներ ենք անում»,- ասաց Իրինա Խաչատրյանը:

ՀՕՖ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ նկատեց, որ կար ժամանակ, երբ ասպարեզում միայն ոստիկանության տեսուչներն էին, արձանագրում էին խնդիրները ու ամեն ինչ այդքանով ավարտվում էր, իսկ հիմա համագործակցությունն ավելի սերտ է:

Ըստ նրա, անցած տարի 200 երեխա են իրենց կենտրոն վերցրել. Իսկ տարվա առաջին կեսին՝ հունիսին ընդառաջ ընդունել են 80 երեխայի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Արփինե ջան, նյութի նպատակը որ՞ն է։ Ճիշտը ասած բա՜ն չ՛հասկացա; Պարզ ,մարդկային լեզվով կարո՞ղ ես խնդիրը վերլուծել։ Ոնց որ թե վերնագիրը և արծարծված խնդիրը իրար չեն բռնում։ Թե՞ ես եմ սխալ հասկանում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031