Ինչու է խորհրդային գործիչներին մեծարելը համարվում նախընտրելի. վերլուծում է «Ջեյմսթաունի» հոդվածագիրը

Ինչու է խորհրդային գործիչներին մեծարելը համարվում նախընտրելի. վերլուծում է «Ջեյմսթաունի» հոդվածագիրը

«Մարշալ Բաբաջանյանի արձանի տեղադրման պատճառով սկսված բանավեճը կրկին ընդգծեց մեր հասարակության մեծագույն խնդիրներից մեկը` ինքնության հետ կապված: Արձանի տեղադրումը դարձյալ խորհրդանշեց «հոմո սովետիկուսի», կամ սովետահայի, ինքնության համատարած առկայությունն իշխանավորների և որոշ արվեստագետների` իրենց «մտավորական» հորջորջողների շրջանում: Սակայն կրկին ընդգծվեց նույն ինքնության լայն տարածումը հասարակության այլ խավերում ևս: Արձանի տեղադրմանը հաջորդած քննարկումներում հաճախակի օգտագործվում էին «մեր մարշալները», «ամբողջ հայ ազգի պարծանք» և բազմաթիվ նմանատիպ արտահայտություններ:

«Մերը» տվյալ դեպքում խորհրդայինն է: Մինչդեռ, եթե կայսրությանը ծառայած էթնիկ հայերով հպարտացողներին հարցեր տրվեն` օրինակ, Առաջին հանրապետության զորավարների մասին, կարելի է հայտնաբերել, որ նրանք մեծ մասամբ անտեղյակ են, կամ ուղղակի դրանով չեն հետաքրքրվում: Խորհրդային գործիչներին մեծարելն է համարվում նախընտրելի, դրանք են առավել հոգեհարազատ», «Առավոտ»-ի զրույցում նկատեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Նրա դիտարկմամբ. «Կոմունիստական բռնատիրության դեմ ապստամբության արյունալի ճնշումն արդարացնողները Հունգարիայից նեղանալու «հարմար» առիթը` տասնամյակներ անց տեղի ունեցած Սաֆարովի արտահանձնումը, օգտագործում են իրենց արժեքային համակարգը թաքցնելու համար: Մինչդեռ, եթե արդարացվում է Հունգարիայի դեմ փաստացի ագրեսիան, ապա նույն տրամաբանությամբ արդարացվում է նաև Չեխոսլովակիայի դեմ 1968 թ. տեղի ունեցած ագրեսիան, ինչպես նաև պոլիտբյուրոյի հրամանով խորհրդային հատուկ ծառայությունների և բանակի կատարած մյուս հանցավոր գործողությունները` այդ թվում Երևանում 1990 թ. մայիսի 27-ին կատարվածը և «Կոլցո» գործողությունը»:

Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` հունիսի 1-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք