Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով». Սեյրան Օհանյան

Մայիս 31,2016 15:36

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 31-ին ստորագրել են համատեղ հրաման: Հրամանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Հրամանի կատարումը վերահսկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:

Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:

«Մեր վերջին հանդիպումից հետո մանրամասն քննարկել ենք առաջադրված բոլոր խնդիրներն ու հարցադրումները: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր  հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու  համար»,- ասել նախարար Արտեմ Ասատրյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը: «Ուզում եմ իմ գործընկերների կողմից ողջունել և կարևորել մեր համատեղ աշխատանքը: Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ավարտին  նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին համատեղ երկրորդ հանդիպումը  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում անցկացնելու հրավերն ընդունելու և կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկելու համար:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031