Լրահոս
Օրվա լրահոսը

2015 թ. լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը

Մայիս 31,2016 17:51

Մայիսի 31-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայկական առաջին PR մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է Հայկական Փի Ար Ասոցիացիա գիտատեղեկատվական հ/կ-ն: Կազմակերպության նախագահն է ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը:

pr2Մրցույթն անցկացվել է 13 անվանակարգերում՝ այդ թվում ՝ տարվա մամուլի քարտուղար, տարվա PR իրադարձություն, տարվա իմիջային PR, տարվա հրապարակային գործիչ, տարվա քաղաքական գործիչ եւ այլն:

Մասնավորապես՝ 2015 թ. լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ մրցանակն իր համար անակնկալ էր, ու մի 5 տարի առաջ քիչ պատկերացում ուներ այն գործի մասին, որ անում էր: Հիմա էլ պատրաստ է լսել ինչպես խորհուրդներ, այնպես էլ քննադատություններ: «Ես ընդամենը շարունակում եմ ծառայել ՀՀ զինված ուժերում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

2015 թ. հրապարակային գործիչ ճանաչվեց Արմեն Աշոտյանը, իսկ տարվա քաղաքական գործիչ՝ Էդմոն Մարուքյանը:

pr1Ի թիվս այլ մրցանակների, հատուկ մրցանակներ ստացողների թվում էին ԼՂՀ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի հիմնադիր Արա Սաղաթելյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա համար եւս մրցանակն անակնկալ էր:

Սամվել Մարտիրոսյանը Արծրուն Հովհաննիսյանի ձեռքից ընդունելով մրցանակն՝ ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Իսկ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը ճանաչվեց «Տարվա ԶԼՄ» ` 2015-ին իրականացրած հատուկ նախագծերի համար: Մրցանակը հանձնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

pr4Միջոցառմանը առանձնակի «համուհոտ» հաղորդեց Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031