Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսը հանրությանը ներկայացրեց միջնադարյան քարտեզներ

Մայիս 31,2016 18:05

Ս. թ. մայիսի 28-ին, ժամը 15.00-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի «Մշակույթի եւ երիտասարդության պալատում» տեղի ունեցավ մի յուրատեսակ ցուցահանդեսի բացում: Ցուցահանդեսը կազմակերպված էր ԱՅԱՍ Ծովային հետազոտությունների ակումբի կողմից, ԼՂՀ Արտաքին գործերի ու Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ:

Կարճատեւ երկօրյա ցուցահանդեսը հանրությանը ներկայացրեց միջնադարյան քարտեզներ, որոնք կազմում են Վահե Անանյանի անձնական հավաքածոի մաս: Բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ էկոնոմիակայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը եւ այլոք:

ԱՅԱՍ ծովային հետազոտությունների ակումբի նախագահ՝ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը, ԱՅԱՍ ակումբի գիտնականների համքարության ղեկավար՝ «Регион и мир» ամսագրի խմբագիր Գագիկ Պողոսյանը, ԱՅԱՍ ակումբի անդամ՝ քարտեզագետ Վահե Անանյանը ներկայացրեցին քարտեզները եւ նրանց գիտական արժեքը, ինչպես նաեւ պատմեցին քարտեզների հետ կապված հետաքրքրաշարժ դեպքեր:

Քարտեզները միշտ հանդիսացել են որպես ամենաարժեքավոր տեղեկատվության աղբյուր: Նրանք պահպանվում էին աչքի լույսի պես, հաճախ որպես պետական գաղտնիք, որպես թանկառժեք ունեցվածք եւ արվեստի գործ:

 

Մամլո հաղորդակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031