Փորձագետ Արտակ Մանուկյանը՝ ՊՆ գեներալ, գնդապետերի ձերբակալությունների մասին

Փորձագետ Արտակ Մանուկյանը՝ ՊՆ գեներալ, գնդապետերի ձերբակալությունների մասին

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ՊՆ համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների  նոր ձերբակալությունները  չի համարում քառօրյա պատերազմի հետեւանք:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։

«Ինչու ենք միայն քառօրյա պատերազմի հետեւանք դիտում, դեռ մարտի երեսունին ներկայացրինք ՊՆ համակարգի զեկույցը՝ գնումների մասով: Այդ զեկույցում էլ էին արձանագրված նույն խնդիրները, որ միջնորդներից, բարձր գներով ձեռքբերումներ կան, հնարավոր է պատերազմը նպաստել է, որ իշխանությունները  քայլեր ձեռնարկեն, բայց որ խնդիրը եղել է ու բավականին երկար ժամանակ է եղել, դա ակնհայտ է»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով, բանակն ամեն առումով իր պաշտպանական ծախսերը՝ ամեն լումա, պետք է թափանցիկ ու արդյունավետ ծախսեր՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը. «Բայց ինչպես երեւում է՝ այդ մոտեցումը չի գործել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք