Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող կանգնեն ու տղամարդավարի ասեն, էլի, որ սա քաղաքական հայտ է». Դավիթ Բաբայանը՝ Սամվել Բաբայանին

Հունիս 01,2016 00:13

«Խնդիրը նրա մեջ է, որ հիմա շատ հեշտ է ամեն ինչ քննադատել: Գիտեք, հիմա ես էլ, որ դնեմ ու սկսեմ քննադատելը, երեւի ինձնից լավ քննադատող չի լինի: Բայց քննադատելը պետք է հիմնավորված լինի: Վերջապես, եթե մի բան քննադատվում է, պետք է քննադատվի ոչ թե քննադատության համար, այլ պետք է առաջարկներ լինի: Եղե՞լ են այդպիսի առաջարկություններ մինչեւ քննադատելը՝ չեն եղել: Այսինքն, եթե մարդ քաղաքական հայտ է անում, թող կանգնեն ու տղամարդավարի ասեն, էլի, որ սա քաղաքական հայտ է եւ այլն եւ այլն: Ոչ թե, ասենք, այլ ինչ-որ մեխանիզմներ օգտագործեն»,- «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ «ՍիվիլՆեթի»   հետ զրույցում ապրիլյան պատերազմի հետ կապված գնահատականներին:

Դավիթ Բաբայանի խոսքերով՝ «Հիմա, եթե այստեղ հանդես են գալիս որպես քաղաքական գործիչ, որոշ հայտեր ներկայացնելու՝ սա մեկ բան է, բայց եթե խոսում եք որպես փորձագետ ու փորձում եք տալ նկարագիրը, թե ինչ է եղել, ինչ գործողություն է եղել, այստեղ պետք է ավելի հստակ չափանիշները որոշվեն: Եթե չափորոշիչներ կան, կոնկրետ այդ անձնավորությունը կամ ցանկացած այլ մարդ որակում է այս կամ այն գործողությունները պատերազմ կամ ոչ պատերազմ՝ պետք է հստակ լինի»:

Դավիթ Բաբայանը հակափաստարկներ բերեց, թե ինչու պետք է հակառակորդի քառօրյա գործողությունները որակել հենց պատերազմ, այլ ոչ թե դիվերսիոն պատժիչ գործողություն՝ ինչպես ներկայացնում է Սամվել Բաբայանը:

Դավիթ Բաբայանի հակափաստարկները ու մյուս գնահատականները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արաքս says:

    Խորհուրդս արցախցիներին, գոնե դուք եղեք միասնական ու “մուտիլովկաների” մի գնացեք վերևներից իջացրած, Սամվելը կլինի կամ մեկ այլ ուրիշը, իրար թիկունք կանգնեք, Ձեր հետ է ամբողջ ՀԱՅ ազգը ու մենք արդեն մեկ անգամ հաղթել ենք ու էլի կհաղթենք, էլի եմ ասում խնդրում եմ մի տրվեք իջեցված “մուտիտներին”:
    Ես ինքս սյունեցի եմ, բայց ումից զզվում եք դրանցից չեմ, հաստատ:

  2. Delea says:

    Նախ պետք է լինել հայրենասեր, այսինքն ռազմիկ,
    հետո նոր Տղամարդ, եթե ոչ, ապա մեր հայրենիքին
    բնությունը երբեք չի կարեկցի:

  3. Delea says:

    Իրական Տղամարդն նա է, ով իր նվիրվածությունը միշտ ապացուցում է գործով, և ոչ թե կրքոտ
    ու ճարտար խոսքով:

  4. Delea says:

    Տղամարդն դուք էք,որ Բեր Ձորում ջարդ կազմակերպեցիք «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին եվ ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի ջարդելով:
    Ոչ մի սրբություն չունեք, ոնց կարելի էր ծեծուջարդ կազմակերպել կանանց, երեխաների ու էն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անձը նույնացրել են Արցախի հետ:

    Տղամարդն դուք էք, որ 2008 թ մարտի 1-ին իրացրիք անմեղ մարդկանց սպանություներն եւ բռնություներն:«Դուք անարժանապատիվ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց սեվ գործերի վրա»:

    Տղամարդն դուք էք,որ կեղծելով ընտրությունները գոյատեվում էք:«Երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծել եք՝ ընտրակաշառք բաժանելով, կրկնակի քվեարկություններով, այլ անձանց կողմից քվեարկելով, լցոնումներով, կեծվել են հաշվառման ժամանակ խարդախություններով»:

    Տղամարդն դուք էք,որ Հայաստանում դատական համակարգը անկախ չէ,
    «Այսօր մենք ունենք քաղբանտարկյալներ»:Հայաստանում չկա մարդու իրավունքների հետ կապված առաջընթաց:
    «Ինչո՞ւ եք ձերբակալում մարդկանց, ովքեր իրենց հայացքներն են արտահայտում: Շատ պարզ. պատճառն այն է, որ ժողովրդի դժգոհությունն իշխանություններից չափ ու սահման չունի:

    Կարո՞ղ եք մատնանշել գեթ մի դեպք, երբ քննադատել եք ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, եղե՞լ է, որ բարձրաձայնեք, որ ոտնահարվել են այդ իրավունքները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930