Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնատները հատկացվելու են վերաբնակիչ նոր ընտանիքների

Հունիս 01,2016 08:04

Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքում «Արցախի ազգային վիճակախաղ»-ի շահույթի միջոցներով կառուցվող նոր թաղամասում որոշ ժամանակ շինարարությունը դադարեցվել էր: Սակայն վերջերս աշխատանքները վերսկսվել են, և շուտով 10 երեքսենյականոց առանձնատուն շահագործման կհանձնվի: Նշված 10 տների և մեկ ութբնակարանոց շենքի կառուցման վերջնական աշխատանքներն իրականանում են Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից:

tnerԱռանձնատներում և բազմաբնակարանոցում մնացել է իրականացնել ներքին հարդարման և սանհանգույցի ավարտման աշխատանքները: Մայիսի 30-ին ծանոթացա կատարվող աշխատանքներին, որոնց պատասխանատու Սեյրան Պողոսյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից բազմաբնակարանոցը կհանձնվի շահագործման, այնուհետև կիրականացվեն առանձնատների ներքին հարդարման աշխատանքները:

norogumԻմ այցի ժամանակ շինարարները հատակն էին լամինատապատում ու պատերը պաստառապատում: Իրականացվում էին նաև էլեկտրաֆիկացման աշխատանքներ:

veranorogumՏարածքում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ին պատկանող տեխնիկայի կողմից հարթեցվում և մացառներից մաքրվում է տարածք, որը հատկացվելու է բազմաբնակարանոցի ընտանիքներին որպես տնամերձ հողատարածք: Մոտակայքում կառուցվելու է նաև մանկական հրապարակ:

traktor

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ առանձնատները հատկացվելու են վերաբնակիչ նոր ընտանիքների: Առաջնահերթությունը տրվելու է բազմանդամ, գյուղատնտեսական աշխատանքի փորձ ունեցող, մեխանիզատորների ընտանիքների: Ռ. Մաթևոսյանը նշեց, որ շրջանում, հատկապես այս տարածքում մեխանիզատորների պահանջարկ է զգացվում:

 Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930