Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի թոռը «ակուլաներից» էլ չի վախենում, անակոնդայից է վախենում

Հունիս 01,2016 22:10

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը եկել էր իր թոռնիկների հետ:

Aravot.am-ը նրա թոռներից մեկից՝ փոքր Գալուստից հետաքրքրվեց՝ ի՞նչ երազանքներ ունի: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, ոչ մեկը չկռվի իրար դեմ, ու որ երեխաները խաղաղ քնեն»:

Մենք հարցրեցինք՝ իսկ անձամբ քեզ համար ի՞նչ երազանքներ ունես, երեխան ամաչում էր պատասխանել, պապիկն էլ ոգեւորեց՝ ասա՛, ասա՛: Փոքր Գալուստը պատասխանեց՝ «Համակարգիչ եմ ուզում, ունեմ, բայց ավելի լավն եմ ուզում»:

Մեր հարցին՝ անցյալ տարի ասում էիր, որ «ակուլաներից» ես վախենում, հիմա՞ էլ ես վախենում, թե՞ հաղթահարել ես՝ նա պատասխանեց. «Չէ, էլ չեմ վախենում: Հիմա վախենում եմ անակոնդայից»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հունիսի 1-ին Գալուստ Սահակյանն ասել էր, որ ինքն էլ լրագրողներից է վախենում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930