Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը հայ մանուկներին «երկարաժամկետ խաղաղություն» մաղթեց (ֆոտոշարք)

Հունիս 01,2016 22:45

Սիրահարների այգում հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը  մասնակցում էին նաեւ մի շարք օտարերկրացի դեսպաններ, որոնք շրջեցին տաղավարներով եւ զրուցեցին ցուցահանդեսի մասնակիցների եւ երեխաների հետ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին երեխաներին «երկարաժամկետ խաղաղություն եւ սեր» մաղթեց. «Կուզենայի, որ Դուք տեղյակ լինեք Ձեր իրավունքներից: Դրանք փոքր մարդկանց փոքր իրավունքներ չեն, դրանք իրական իրավունքներ են: Երեխաներին եւ չափահասներին խորհուրդ կտամ Յանուշ Կորչակ կարդալ: Նա երեխաների իրավունքների պաշտպանության համար արել է ավելին, քան որեւէ մեկը»:

erexa matias-kisler pyotr-antoni-svitalski richard-mils

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ նկատեց, որ բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ եւ ազատություններ. «Հայաստանում մի բան լրջորեն տարբերվում է…ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ: Իմ ցանկությունն է, որ ծնվեն նույնքան աղջիկներ, որքան տղաներ»:

Ի դեպ, միջոցառման մասնակից-նախաձեռնություններից մեկի տաղավարում փակցված էր հետեւյալ գրությամբ պաստառ. «ՀՀ-ում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ, տեսնելով բեմահարթակի առաջ հավաքված հովանոցներով երեխաներին, ասաց. «Հովանոցն ընտանիքի պես է, պաշտպանում է անձրեւից եւ արեւից: Հայաստանի յուրաքանչյուր երեխայի ցանկանում եմ, որ նա ունենա ընտանիք, մեծանա իր տանն իր ծնողների հետ: Դրան արժանի է յուրաքանչյուր հայ երեխա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930