Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանն արժանի գեներալ է. ՊՆ գեներալ Վարդան Ավետիսյան

Հունիս 01,2016 23:00

Aravot.am-ը ՊՆ գեներալ Վարդան Ավետիսյանից հետաքրքրվել է՝ ինչ նորություններ կան Հադրութի հայտնի միջադեպից, հայտնի՞ են մեղավորները, ի պատասխան պարոն Ավետիսյանն ասաց. « Տեղյակ չեմ նման միջադեպերից»:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ բոլոր մեղավորները պատժվելու են:

Հիշեցնենք, նաեւ որ գեներալ Վահան Բադասյանը պատմել էր, որ Հադրութում գեներալ Մանվելը հայհոյել է իր ճանապարհը փակած զինվորներին, նրա թիկնապահներն էլ սպառնացել են:

«Ուզում եմ, որ նման խոսակցություններ ընդհանրապես չլինեն: Եւ Մանվել Գրիգորյանը, ե՛ւ  Վահան Բադասյանը արցախյան ազատամարտում ավանդ ունեն դրած, չէի ցանկանա, որ երկուսն էլ իրար քննադատեն, քննադատության առարկա դառնան ու թշնամու ջրաղացին ջուր լցնեն»- հավելեց Վարդան Ավետիսյանը:

Ըստ նրա, Մանվել Գրիգորյանը գեներալի կոչումը հենց այնպես չի ստացել. «Հայրենիքին ծառայություններ է մատուցել ու արժանի գեներալ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vahan says:

    Մանվել Գրիգորյանը գեներալի կոչումը հենց այնպես չի ստացել. «Հայրենիքին ծառայություններ է մատուցել ու արժանի գեներալ է»:

    տոչնի քո նման իրար պաս էք տալի րար գովում սթափվեք վեռջապես սեղանի շուրջ նստած կենաց չեք ասում այսոր որհասական պահ է ու պետք չի դոշ տալ բոլորնել գիտեն թե օվ օվե

  2. Delea says:

    Փառամոլությունը վաղ թե ուշ մահացու խայթում է իր տիրոջը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930