Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցիներն ասել են, թե ովքեր են իրենց թշնամիներն ու բարեկամները. Ведомости

Հունիս 02,2016 10:57

Ռուսական «Լևադա» կենտրոնը հրապարակել է կատարված սոցիալական հարցումների պատասխանները, որոնցից պարզ է դառնում, թե որ երկրներին են ռուսաստանցիները բարեկամ համարում, և որ երկրներին՝ թշնամի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ведомости-ն։

Ըստ այդմ՝ ռուսաստանցիները իրենց հիմնական թշնամի են համարում ԱՄՆ-ին  (հարցվածների 72%), Ուկրաինային (48%) և Թուրքիային (29%)։ Ընդ որում, դեռևս 2015թ. Թուրքիային թշնամի էր համարում հարցվածների միայն 1%-ը։

Ռուսաստանցիները պատասխանել են նաև հարցին, թե ովքեր են Ռուսաստանի Դաշնության բարեկամները։ Ստացված պատասխաններից պարզ է դարձել, որ ռուսաստանցիները բարեկամ են համարում Բելառուսին (50%), Ղազախստանին (39%) և Չինաստանին (34%)։ Ուշագրավ է, որ ռուսաստանցիների 10% կարծիքով՝ ՌԴ-ին բարեկամ է Սիրիան։

Հետաքրքիր է, որ անցկացված հարցման մեջ որևէ անդրադարձ չկա ռուսաստանցիների՝ Հայաստանի Հանրապետությանը ունեցած վերաբերմունքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    Ի սեր ճշմարտության նայեք այս մեջբերումը.
    Представления о «друзьях» России кардинальным образом за год не изменились — это Белоруссия (50%), Казахстан (39%), Индия (18%), Армения (13%) и Куба (10%).
    https://regnum.ru/news/ratings/2139997.html
    Կներեք, բայց նյութը պետք չի ավելի ճչացող սարքել ճշմարտության հաշվին: Իսկ եթե ասեք, թե տեղյակ չեք եղել… Sorry, զբաղվեք այլ գործով:

    • Մեր հրապարակումը, ինչպես տեսնում եք, ոչ թե Ռեգնումից էր, այլ Վեդոմոստիից, որն անդրադարձել էր ՌԴ բարեկամ եւ թշնամի պետությունների առաջին եռյակներին: Դատելով Ձեր մեջբերած տվյալներից՝ Հայաստանի ստացած ձայները բավարար չեն եղել այդ եռյակում հայտնվելու համար, ուստի եւ Վեդոմոստին մեր երկրին ընդհանրապես չի անդրադարձել: Այսուհանդերձ՝ շնորհակալ ենք լրացման համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930