Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնզալո Գուարչ. «Հայոց ցեղասպանությունը չճանաչած եվրոպական պետությունները կհետևեն Գերմանիայի օրինակին»

Հունիս 03,2016 20:15

Իսպանացի գրող, մտավորական, հայկական թեմատիկայով գրքերի հեղինակ Գոնզալո Գուարչը կարծում է, որ Գերմանիայի Բունդեսթագը` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմամբ հաստատել է ցեղասպանության մեջ իր`մեղսակից լինելու հանգամանքը:

«Գերմանիան արել է այն, ինչ պետք է աներ: Մի քիչ ուշ է ընդունել: Այն փաստը, որ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, կհանգեցնի նրան, որ մյուս երկրները ևս հետևեն նրա օրինակին: Գերմանիան Թուրքիայի մեղսակիցն է եղել:

Ընդունելով Ցեղասպանությունը` նա կարծես կքավի իր մեղքը: Համոզված եմ, որ  մնացած եվրոպական պետությունները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, օրինակ`Իսպանիան, շատ կարճ ժամանակում կանեն դա`հետևելով Գերմանիայի օրինակին» ,-հունիսի 3-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց իսպանացի մտավորականը:

Գոնզալո Գուարչի խոսքով`այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Իրաքում, նույնն է, ինչ կատարվել է հայերի հետ: «Ինչ-որ առումով Սիրիայում տեղի ունեցածը կարելի է համարել ցեղասպանություն: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս ամենը կանխենք»,-հավելեց գրողը:

Գոնզալո Գուարչն անդրադարձավ նաև Արցախում տիրող իրավիճակին`նշելով, որ ամբողջ Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ կատարվում է հայկական երկրորդ հանրապետությունում:

«Գիտենք, որ ամեն օր սահմանին զոհվում են հայ երիտասարդներ: Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը: Բոլորս տեսնում ենք այն հարաբերությունները, որ կան Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Երբ մարդ հասկանում է այս ամենը և ոչինչ չի անում` անգործությամբ է զբաղվում: Եվրոպական քաղաքականությունն անգործության է մատնված: Մի քանի տարի էլ պետք է, որ Եվրոպան կարողանա ճիշտ քաղաքականություն վարել : Ես վախենում եմ, որ գուցե ևս 100 տարի պետք է սպասենք այս ամենը ճիշտ ընկալելու համար: Հայկական հարցը ազնիվ, ճշմարիտ հարց է»,-նշեց նա:

Գոնզալո Գուարչը  պարգևատրվել է ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության, ՀԲԸՄ և ԵՊՀ-ի կողմից: Նախորդ տարի Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Գոնզալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպը: Նույնպես նախորդ տարի ԱՄՆ-ում լույս է տեսել  Գուարչի «Հայկական կտակ» վեպի անգլերեն թարգմանությունը:

Լուսանկարը` «Նոյյան Տապան» լրատվական գործակալության

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930