Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Խմբակային ծեծկռտուք և վիճաբանություն Էջմիածնում. shamshyan.com

Հունիս 03,2016 22:35

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ հունիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունիսի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:

Այսօր` վաղ առավոտյան, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով` վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկվել էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 15 տան բնակիչ, 25-ամյա Էդուարդ Զարբաբյանը, Էջմիածին քաղաքի Պուշկինի փողոցի 2/գ տան բնակիչներ, եղբայրներ` 30-ամյա Դերենիկ Գալստյանը, 27-ամյա Արտակ Գալստյանը և Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Թորոսյանը:

Ոստիկանները այնուհետև օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք Թամանյան փողոցում վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել անհայտ անձանց հետ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած և ապօրինի պահվող Մակարով տեսակի ատրճանակից կրակել է վիճաբանության մասնակիցներից դեպքի վայր ժամանած, Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 2/ա տան բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Հարությունյանին պատկանող Պրիորա Մակնիշի 50 DV 045 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Մինչ ոստիկանությունում նշված անձինք փորձում էին իրենց կարճ խելքով ոստիկաններին համոզել, որ ոչ մի ծեծկռտուք, վիճաբանություն ու կրակոց չի եղել, Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերում են Պրիորա մակնիշի ավտոմեքենան, որի հետնամասում հայտնաբերվել է հրազենային կրակոցից առաջացած կլորավուն անցք:

Նույն օրը ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են 9 մմ տրամաչափի Մակարով տիպի ատրճանակի կրակված փամփուշտի պարկուճ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «SHAMSHYAN.com»-ի էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930