Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհը կարծես ռմբակոծված լինի (Ֆոտոշարք)

Հունիս 04,2016 19:15

Այն նորոգելու համար դոնորների հետ բանակցում են

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը  փոսառատ է: Ճանապարհի վիճակն առավել վատ է Փամբակ գյուղի տարածքում, ուր մեծ փոսերի պատճառով ավտոմեքենաները շարժվում են նվազագույն արագությամբ: Ճանապարհի  վիճակը վատ է նաեւ Վանաձոր քաղաքի հյուսիսային մուտքի մոտ:

chanaparh1

Տրանսպորտի  եւ կապի  նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նախարարության լրատվական ծառայությանը  հայտնել է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ:

chanaparh

Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930