Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Ղազանչյան. «Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, ում Արամայիս Սահակյանն օգնած չլինի»

Հունիս 04,2016 23:24

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունիսի 4-ին տեղի ունեցավ գրող, բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը վարեցին Աշոտ Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը:

hakob-paronyan-1

Հոբելյանական երեկոյին ելույթի խոսքով հանդես եկան Արամայիս Սահակյանի ընկերները, մի շարք ճանաչված մտավորականներ:
«Ես շատ եմ ուզում, որ այս օրը չլինի միայն ցավի ու ափսոսանքի, այլև լինի հպարտության օր: Մենք այսօր հիշելու ենք մի մարդու, որը մեր ընկերն էր, հայ մարդ էր, սիրում էր այս երկիրը: Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, ում Արամայիս Սահակյանն օգնած չլինի: Երբ այսօր հիշում ենք նրան, բոլորս ազնվանում ենք»,- հուշ-երեկոյի ընթացքում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

hakob-paronyan

Երգիծաբանի այրին` Աստղիկ Սահակյանն իր ելույթում նշեց, որ Արամայիս Սահակյանի 80-ամյակի առթիվ կհրատարակվի նրա 80 բանաստեղծություններն ամփոփող փոքրիկ գրպանի գիրք, ինչպես նաև ինքը կհեղինակի հուշերի գիրք:
«Այնքա~ն հարուստ, երջանիկ պահեր եմ ունեցել: Ասում էր. «Այնքա~ն գոհ եմ Աստծուց, որ ինձ շատ լավ կին է տվել»: Ուրիշներին էլ քարոզում էր, որ մանկավարժների հետ ամուսնանան, քանի որ նրանք տանն են լինում ու զբաղվում են երեխաներով: «Բայց իմ կինը հումոր չունի».ահա թե որն էր նրա վիշտը»,-նշեց Աստղիկ Սահակյանը:

Երգիծաբանի այրին պատմեց, որ Արամայիս Սահակյանի հետ նույն կուրսում են սովորել, և սկզբում Սահակյանն ասել է`«Տեսնես մեկը կլինի՞, որն այս աղջկա հետ կամուսնանա», բայց որոշ ժամանակ անց սիրահարվել է և եղել ահավոր խանդոտ ամուսին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Արամայիս Սահակյանի կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ: Երեկոյի ընթացքում Ֆորշը, Ռուբեն Մաթևոսյանը, Արթուր Իսպիրյանը և ճանաչված այլ կատարողներ ներկայացրին Արամայիս Սահակյանի խոսքերով գրված երգեր, հատվածներ նրա պոեզիայից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930