Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Եվրամիությունը բանկոմատ չէ» (ֆոտոշարք)

Հունիս 05,2016 18:24

Հյուսիսային պողոտայում հունիսի 5-ին Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես էր կազմակերպվել: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի եւ ԵՄ երկրների դեսպաններ:

despan1

Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ միջոցառման հիմնական նպատակն է Հայաստանի բնակչությանը տեղեկատվություն տրամադրել Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին: Նա նշեց, որ այս տարի շեշտը դրված է երիտասարդության վրա, նշենք, որ մայիսի 18-ից հունիսի 5-ը անցկացվող միջոցառումների խորագիրն է «Եվրոպական միությունը Հայաստանի երիտասարդների համար»:

despan2

Դեսպանը վստահ է, որ Հայաստանի ավելի պայծառ ապագան ապահովելու են հենց երիտասարդները, եւ ԵՄ պատվիրակությունը իր գործունեությամբ նպաստում է, որ Հայաստանում կրթության որակի եւ զբաղվածության հնարավորության բարձրացմանը. «Մենք օգնում ենք, հայ երիտասարդներին իրենց ցանկությունները իրականացնել Հայաստանում եւ չփնտրել երջանկությունը արտերկրում»:

EM

Պյոտր Սվիտալսկին հավելեց. «Իսկապես, Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ դոնորն է: Ամեն տարի Հայաստանում մենք՝ որպես Եվրամիություն, ծախսում ենք մոտավորապես 50 միլիոն եվրո, գումարած մի շարք ծրագրերով ԵՄ երկրների իրականացրած նախաձեռնությունները: Մեր գործունեության շրջանակը շատ լայն է. մենք կառուցում ենք ճանապարհներ, գործ ունենք կոշտ թափոնների կառավարման հետ, իրականացնում ենք խմելու մաքուր ջրի, գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, մենք աջակցում ենք փոքր եւ միջին ձեռնարկություններին: Աջակցել ենք նաեւ Հայաստանի Հանրապետությանը պետական սահմանների անցակետերի բարեկարգման ուղղությամբ:

Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը: Բայց Եվրամիությունը բացառապես բարեգործական նախաձեռնություն չէ, մենք բանկոմատ չենք, որը կանխիկ է տալիս: Մենք Հայաստանի բարեկամն ու գործընկերն ենք եւ օգնում ենք Հայաստանին արդիականացնել իրեն: Մենք օգնում ենք Հայաստանին մշակել ճիշտ քաղաքականությունը, օգնում ենք Հայաստանի հասարակությանը եւ կառավարությանը էլ ավելի լավ ապագա կառուցելու ճանապարհին»:

hyusisayin-poxota

Եզրափակելով իր խոսքը` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց. «Եվրոպան մնալու է Հայաստանում եւ համագործակցելու է:  Կարող եք մեզ վստահել»:

Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները կամփոփվեն բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 19:00-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930