Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հյուսիսային շրջանում բնակվող հայերը քննադատել են Գերմանիայի որոշումը. «Սաբահ»

Հունիս 06,2016 12:32

Թուրքիայի հյուսիսային Քասթամոնու շրջանում բնակվող հայերը բացասաբար են վերաբերվում 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։

Հիմնականում այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվող Սև ծովի ափին գտնվող Քասթամոնու շրջանի հայ բնակչությունը քննադատել է Գերմանիայի խորհրդարանի որոշումը, իսկ հայազգի Սերգիս Դուրաքն այդ կապակցությամբ ասել է. «Աշխարհի պետություններն այդ ժամանակ (նկատի ունի 20-րդ դարի սկիզբը) միմյանց կոտորել են։ Այդ ցեղասպանությունը որտեղից ի հայտ եկավ՝ պարզ չէ։ Թե որտեղից են այդպիսի բաներ եզրակացնում, չգիտեմ։ Ի՞նչ է, այդ ժամանակ Թուրքիայից զոհեր չե՞ն եղել։ Ինչո՞ւ թուրքերը մինչև հիմա չեն ասել, որ ցեղասպանության են ենթարկվել։ Մենք երբեք դա չենք ընդունի»։

Բանը հասել է նույնիսկ նրան, որ Քասթամոնուի հայազգի բնակիչները քննադատել են Հայաստանին՝ Ադրբեջանի հողերը բռնազավթելու համար։ Կրկին անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Քասթամոնուի բնակիչները նշել են, որ իրենք նույնիսկ իրենց պապերից չեն լսել, որ երբևէ ցեղասպանություն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր վերջին ելույթներից մեկում սպառնացել էր Հայաստան ուղարկել Թուրքիայիում բնակվող Հայաստանի քաղաքացիներին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լինել ՀԱՅ says:

    Բա, ինչ եք ասում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930