Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակաց տուն այցելած թուրք երիտասարդը դանակահարել է իրեն սպասարկել հրաժարվող կնոջը. «Միլիյեթ»

Հունիս 06,2016 13:31

Թուրքիայի Մանիսա շրջանի հասարակաց տուն այցելած երիտասարդներից մեկը դանակահարել է ամենահին մասնագիտությամբ զբաղվող կանանցից մեկին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթը»։

Հասարակաց տուն այցելած երիտասարդին սպասարկելու համար սենյակ եկած 37-ամյա կինը հրաժարվել է սեռական հարաբերությունների մեջ մտնել երիտասարդի հետ՝ պատճառաբանելով, որ այցելուն չի գրավում իրեն։ Կնոջ պատասխանը խիստ զայրացրել է երիտասարդին, որը հացի դանակով մի քանի հարված է հասցրել կնոջը։

Աղաղակների վրա սենյակ են ներխուժել հասարակաց տան աշխատակիցները և վնասազերծել երիտասարդին։ Այնուամենայնիվ, հանցագործությունը գործած անձին հաջողվել է փախուստի դիմել, սակայն ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը ձերբակալվել է դեպքի վայրից ոչ հեռու։

Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը իրականացրած երիտասարդն երկար ժամանակ հետախուզման մեջ էր՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930