Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյանի կին. «Ոստիկանություն ներկայացրել ենք հաղորդում ծեծի մասին»

Հունիս 06,2016 16:40

Հայկ Խանումյանի կինը` Դիանա Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այսօր ժամը 13:00-ի սահմաններում Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդում ներկայացրել են ԼՂՀ ոստիկանություն:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն այսօր ծեծի էր ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում:

Այս առիթով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր.   «Իրեն լավ ճանաչելով, կարող եմ ասել`միգուցե ինչ-որ անձնական խնդիր է եղել: Բայց իրավական տեսանկյունից`որեւէ մեկը ոստիկանություն չի դիմել: Որպես մարդ կարող եմ միայն իմ անձնական կարծիքն ասել` դժբախտաբար իրեն լավ ճանաչելով, իմանալով, որ մարդկանց կարող է անպատվել եւ այլն… հնարավոր է նման բան է եղել: Բայց իրավական ոչ մի բան չկա, ոստիկանություն նման դիմում չի եղել: Ինչի՞ մասին խոսենք, եթե չկա փաստ»:

Մինչդեռ մեզ հետ զրույցում Հայկ Խանումյանի կինը պնդեց, որ հաղորդում ներկայացրել են ոստիկանություն:  Նա մանրամասնեց. «Ժամը 13.00-ի սահմաններում հաղորդում ենք տվել: Այս պահին այն քննում է ոստիկանությունը: Իսկ թե ինչ է ասում Դավիթ Բաբայանը, չեմ պատրաստվում մեկնաբանել. նա ընդհանրապես ադեկվատության խնդիր ունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՀՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի: Լուսանկարում Հայկ Խանումյանի պիջակն է՝ ծեծից հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930