Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում Լեհաստանի Պոլանուվ քաղաքում

Հունիս 06,2016 21:01

Հունիսի 4-ին Լեհաստանի Պոլանուվ քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրբ Լեռ եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոլանուվի և Կոշալինի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Լեհաստանի հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորեց այն հանգամանքը, որը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարը զետեղվում է Լեհաստանի սրբավայրերից մեկում: Դեսպանի խոսքերով՝ հիշատակի խորհրդանիշ լինելուց զատ այն խորհրդանշում է նաև քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:

Խաչքարի պատրաստման և տեղադրման գործում իրենց նշանակալի ավանդի և աջակցության համար դեսպան Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից շնորհակալագրեր հանձնեց խաչքարի հեղինակ Գրիգոր Ասլանյանին, Սուրբ Լեռ սրբավայրի հոգևոր սպասավոր Յանուշ Յենդրիշեկին և նախաձեռնության կազմակերպիչ Մարեկ Մաժիկին:

Այնուհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից իրականացվեց խաչքարի օծման կարգ, որին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Լեհ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հետ միասին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930