Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունից կտրվել է 9,3%-ը, աշխարհագրությունից՝ 9,5%-ը, իսկ կենսաբանությունից՝  16,43 %-ը:

Հունիս 07,2016 17:39

Հունիսի 3-ին կայացել են կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից միասնական  քննությունները: Ինչպես Aravot.am-ին հայտնեց  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի համակարգչային եւ վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, նախնական տվյալներով ընդհանուր պատմություն առարկայի քննությանը մասնակցել է 128 դիմորդ, միջին միավորը եղել է 14,25, «կտրվածները» 12-ն են, այսինքն՝  9,3 %-ը: Ընդհանուր պատմությունից 7,5-13 միավոր ստացել է 31,25 %-ը, 13-18 միավոր՝  30,47 %-ը, եւ 18-20 միավոր է հավաքել  28,91 %-ը: 20 միավոր ստացել է 3 դիմորդ, դա կազմում է 2 %-ը:

337 դիմորդ մասնակցել է աշխարհագրություն առարկայի միասնական քննությանը, որի միջին միավորը եղել է 13,67,  նվազագույնի շեմը չի հաղթահարել 32 հոգի՝ 9,5 %-ը: 7,5-13 միավոր ստացել է 32,64 %-ը: 13-18 միավոր ստացել է 37,69%-ը, 18-20 միավոր ստացել է 20,18 %-ը: Աշխարհագրությունից 20 միավոր ստացել է 5 դիմորդ, այսինքն՝  1,4 %-ը:

Կենսաբանություն առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1290 դիմորդ, միջին միավորը եղել է 13,30,  անբավարար է ստացել 16,43 %-ը:

7,5-13 միավոր հավաքել է 28,76%-ը: 13-18 միավոր ստացել է 28,14 %-ը, 18-20 միավոր՝ 26,67%-ը: Կենսաբանությունից առավելագույն՝ 20 միավոր ստացած դիմորդների թիվը 77 է, որը 6% է: Սրանք, ինչպես արդեն նշել ենք, նախնական տվյալներ են: Հունիսի 8-ին  այս երեք քննությունների արդյունքներն ամփոփված կլինեն ու փակցված քննակենտրոններում:

Հունիսի 7-ին էլ կայացել է ամենամեծ՝ Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտագրվել էր  6267 դիմորդ: Հայերենի քննության պարագայում 30 քննակենտրոն է եղել, որոնցից 10-ը՝ Երեւանում:

Քննական կարգի համաձայն՝ քննությունների արդյունքները փակցնելուց հետո դիմորդները անհամաձայնության դեպքում հաջորդ օրը կարող են բողոքարկել նույն կենտրոնում՝ ժամը 9-18-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930