Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք. «Ազատություն» ռ/կ

Հունիս 07,2016 22:52

«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին անցել է ադրբեջանականկողմից անցել է Հայաստանի սահմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըլը գյուղից է:

«Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում է Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը:

Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930