Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը քննեց դատավոր Նելլի Բաղդասարյանի ներկայացրած դիմումն՝ ընդդեմ Տիգրան Եգորյանի

Հունիս 07,2016 23:03

ՀՀ փաստաբանների պալատում այսօր քննվեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում էր ներկայացրել:

Հիշեցնենք, նաեւ, որ դատավորը կարգապահական վարույթ սկսելու դիմումը ներկայացրել էր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու գործով դատական նիստից հետո:

Այսօր փաստաբան Եգորյանի նկատմամբ  կարգապահական վարույթի քննությունը հետաձգվեց, որ փաստաբան Տիգրան Եգորյանին տրամադրվեն գործում առկա լրացուցիչ նյութեր, այդ թվում իրավիճակի հետ կապված լրատվամիջոցների տեսանյութերը, որպեսզի նա կարողանա գրավոր բացատրություն ներկայացնել, հայտնել դիրքորոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930