Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի զինկոմի նախկինում դատված տղան աղջկա պատճառով է ինքնաձիգից կրակել

Հունիս 08,2016 12:50

2016թ. փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Դիլիջան քաղաքի  27-ամյա բնակիչ Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնաձիգի կրակոցից վիրավոր վիճակում,«աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Ս.Միքայելյանը Դիլիջանի  տարածքում  ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգելի ոտքը: Նա, ի պատասխան, իր մոտ գտնվող  ինքնաձիգից օդ է կրակել:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(«Սպանության փորձը») եվ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող  հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը»):

Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը:  Վերջինս մոտ մեկ ամիս գտնվում էր փախուստի մեջ, հետո ներկայացավ իրավապահներին, նա  կալանավորված է:  Քրեական գործի քննությունը կատարում էր  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Դեպքի կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քննչական կոմիտեի  Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործը  տեղափոխվել է այլ մարմնի՝ նույն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության վարույթ: Սերգեյ Միքայելյանին որեւէ մեղադրանք  առաջադրված չէ:  Քննությունը պետք է պարզի,թե որտեղից են  Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող  2 ինքնաձիգերը: Իրավապահ համակարգից ստացված տեղեկություններով՝ Դիլիջանի զինկոմի որդին նախկինում դատվել է  Ռուսաստանում: Նա  փետրվարի 11-ին Դիլիջանում Ս. Միքայելյանի վրա կրակել է աղջկա պատճառով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930