Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթ Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք

Հունիս 09,2016 18:45

Արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են ամենօրյա միջոցառումները:

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նախորդ շաբաթ նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում եղած 535 վնասված լամպ:  Նույն ժամանակահատվածում Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք:

Ընթացքում է նաև Նուբարաշենի խճուղու և Մասիսի փողոցի 99/3 շենքի բակային տարածքի  արտաքին լուսավորության ցանցի կառուցումը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930