Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման աջակցում է Հիլարի Քլինթընին. «Ամերիկայի ձայն»

Հունիս 09,2016 23:30

Նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնում Հիլարի Քլինթոնին, Թվիթերի իր էջում գրելով. «Ես չեմ կարծում, որ երբեւիցե եղել է մեկը, որն այսքան որակավորված լիներ այս պաշտոնը զբաղեցնելու համար»։

Սպիտակ տանը Օբամայի հետ հինգշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո նախագահի թեկնածության համար պայքարող դեմոկրատ հավակնորդ Բերնի Սանդերսը խոստացավ աշխատել իր մրցակից Հիլարի Քլինթընի հետ՝  նոյեմբեր ամսին պարտության մատնելու համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։

Նախազգուշացնելով, որ Թրամփի կողմից նախագահական աթոռը զբաղեցնելու հանգամանքը կարող է դառնալ «աղետ», Վերմոնթ նահանգը ներկայացնող սենատոր Սանդերսը, խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի Դոնալդ Թրամփը չդառնա ԱՄՆ-ի նախագահ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայնի»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930