Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է մանկագիր Երվանդ Պետրոսյանը

Հունիս 12,2016 14:06

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 11-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը:

Երվանդ Պետրոսյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում: 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր:

Երվանդ Պետրոսյանը ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Ավելի քան 25 գրքերի հեղինակ է, զբաղվել է նաև թարգմանությամբ:

1989 թվականին նրա «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999 թվականին «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007 թվականին «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերը` ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի:

2010 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2011 թվականին` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930