Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը՝ Օրլանդոյում տեղի ունեցածի մասին. Ես ասում էի, որ դա պատահելու է. The New York Times

Հունիս 13,2016 11:06

2016թ. հունիսի 12-ին Օրլանդոյում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին խոսել է նաև այդ երկրի «Հանրապետական» կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող մեծահարուստ Դոնալդ Թրամփը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The New York Times-ը։

Իսլամի և մուսուլմանների հանդեպ ծայրահեղ դիրքորոշում ունեցող Թրամփն Օրլանդոյում տեղի ունեցածի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ես ասում էի, որ դա պատահելու է և գնալով ամեն ինչ ավելի վատ է դառնալու»։

Թրամփի կարծիքով՝ Օրլանդոյում տեղի ունեցածը «միայն սկիզբն է» և հիշեցրել է, որ ինքն առաջարկում էր ԱՄՆ մուտքի արգելք սահմանել մուսուլմանների համար։

Օրլանդոյում տեղի ունեցած զանգվածային սպանության մասին Թրամփը գրառում է կատարել նաև «Թվիթեր» սոցիալական կայքում. «Գնահատում եմ խոստովանություններն առ այն, որ ես ճիշտ էի իսլամական արմատական ահաբեկչության հաշվով։ Ինձ շնորհավորանքներ պետք չեն։ Ես ամրություն և հուսալիություն եմ ուզում։ Մենք պետք է խելամիտ լինենք»։

Թրամփը նշել է նաև, որ կատարվածը «սարսափելի պատահար է» և ինքն աղոթում է զոհվածների հանգստության համար։

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Օրլանդո քաղաքի նույնասեռականների ակումբ այցելած 29-ամյա երիտասարդն անկանոն կրակ էր բացել ակումբում գտնվողների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էր 50 և վիրավորվել 53 քաղաքացի։ Ահաբեկչությունն իրականացնող երիտասարդը ծնվել էր Նյու Յորքում, ծագումով աֆղանստանցի էր և դավանում էր իսլամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930