Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Օրլանդոյի ահաբեկչությունն իրականացնողի անձնական կյանքից. The Washington Post

Հունիս 13,2016 11:53

Ամերիկյան հանրահայտ The Washington Post պարբերականն որոշ մանրամասներ է հրապարակել 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Օրլանդո քաղաքում 50 հոգու սպանած 29-ամյա Օմար Մաթենի անձնական կյանքից։

Լրատվամիջոցի թղթակիցները զրուցել են Օրլանդոյում սպանդ իրականացրած երիտասարդի ընտանիքի անդամների հետ։ Նրանց պնդմամբ՝ Մաթենը նախկինում ևս իր անհանդուրժողականությունն ու ատելությունն է արտահայտել նույնասեռականների հանդեպ։

Մինչև Օրլանդոյի դեպքը, Մաթենն ապրել է համեմատաբար հանգիստ կյանքով, աշխատել է անվտանգության ապահովման մասնավոր կազմակերպություններից մեկում, ուներ որդի։ Օմար Մաթենը ծնվել է Նյու Յորքում։ Նրա հայրը ԱՄՆ է գաղթել Աֆղանստանից, երբ Օմարը դեռ երեխա էր։ Ավագ Մաթեն ԱՄՆ-ում բիզնես է հիմնադրել և փորձել է ԱՄՆ-ից որոշ ազդեցություն ունենալ Աֆղանստանի քաղաքական գործընթացների վրա։ Մասնավորապես նա ալիք է բացել «Յություբ» ինտերնետային կայքում, որի միջոցով իր դրական վերաբերմունքն է արտահայտել «Թալիբան» շարժման հանդեպ։

Երեխա Մաթենն իր մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է Ֆլորիդայում, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Դրանից հետո աշխատանքի է անցել  անվտանգության ապահովման մասնավոր կազմակերպություններից մեկում։ Մի առիթով Օմարն իր ընկերական շրջապատում ասել է նույնիսկ, որ կցանկանար ոստիկանի աշխատանք ունենալ։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Օմարը զենքի օրինական թույլտվություն է ունեցել։ Իր արդեն նախկին ամուսնու մասին խոսել է Օմարի կինը՝ Սիթորա Յուսուֆին, որի պնդմամբ՝ Օմարը հոգեկան որոշակի պոռթկումներ ունեցել է նաև անցյալում, անհավասարակշիռ բնավորություն է ունեցել և մշտապես ծեծի է ենթարկել իրեն. «Նա անհավասարակշիռ մարդ էր։ Նա ծեծում էր ինձ։ Գալիս էր տուն և անմիջապես սկսում էր ծեծել, որովհետև լվացքը դեռ չէի վերջացրել, կամ նմանատիպ այլ պատճառի համար։ Նա շատ պարփակված  անձնավորություն էր»։

Նշվում է նաև, որ վերջին շրջանում Մաթեն ավելի մեծ հետաքրքրություն էր դրսևորում Իսլամի հանդեպ, վերջերս այցելել էր նաև Սաուդյան Արաբիա՝ ուխտագնացության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930