Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության տեսություն և պրակտիկա. առասպելների հերքում

Հունիս 13,2016 14:05

Վիկտորյա Մուրադյան

Միջազգային և անվտանգության հարցերի

հայկական ինստիտուտի ժողովրդավարության առաջին դպրոցի շրջանավարտ

Առաջնորդության ակադեմիա ծրագիր

 

«Ահաբեկչությունը կտարածվի, եթե այդ մասին չբարձրաձայնվի»,- ասել է կանանց կրթության պակիստանցի ակտիվիստ և նոբելյան ամենաերիտասարդ մրցանակակիր Մալալա Յուսաֆզայը: Բրյուսելը և Փարիզը, այսօր էլ ԱՄՆ-ը ահաբեկչության՝  որպես վտանգավոր սպառնալիքի ցայտուն օրինակներ դարձան: ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2014թ. գրանցվել են առավել քան  30.000 մահվան ելքով 13.000-ից ավելի ահաբեկչական հարձակումներ: Առավել տուժած երկրների թվում են Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանը՝ ավելի քան 16.000 մահվան ելքով, որը կազմում է համաշխարհային ցուցանիշի կեսը: Աշխարհը դարձել է համախմբված սարսափելի երևույթի դեմ և առավել քան վճռական՝ գործողություններ իրականացնելիս:

Ահաբեկչության պատմության հիմնական ուղին սկսվում է 1880թ.՝ անարխիստներ անվանումով առաջին ահաբեկչական թևի ի հայտ գալով: 1920-ականներին նախաձեռնվեց հակագաղութային ալիքը, որն այնուհետև փոխարինվեց նոր՝ ձախ ալիքով, դրանից հետո էլ՝ 1979թ. սկիզբ առած կրոնական ալիքով: Չնայած «ահաբեկչություն» երևույթի բավականին հարուստ պատմությանը՝ դեռ չկա միասնական ընդունելի սահմանում, որը կբացահայտի նրա ամբողջ էությունը: Ինչու՞:

Նախ, ահաբեկչությունը «վիճարկելի հայեցակարգ» է: Սա նշանակում է, որ մեկի ահաբեկիչը մյուսի ազատամարտիկն է: Ասվածի վառ օրինակներն են Աբդուլլահ Օջալանը և Յասեր Արաֆաթը, ով Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) նախագահն է: Այն մինչև 1991թ. Մադրիդյան կոնֆերանսը ԱՄՆի և Իսրայելի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Միևնույն ժամանակ Յասեր Արաֆաթը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շնորհիվ 1994թ.-ից նոբելյան մրցանակակիր է: Աբդուլլահ Օջալանը Քրդական բանվորական կուսակցության նախագահն է, ում կուսակցությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ միլիոնավոր քրդերի կողմից՝ քաղաքական ներկայացուցիչ՝ դառնալով մշակութային և ժողովրդավարական պայքարի առաջամարտիկ: Ահաբեկչության  միասնական ձևակերպման առկայության մեկ այլ խոչընդոտ է այն փաստը, որ այն իր գոյության ավելի քան 200 տարիների ընթացքում շատ է փոփոխվել և դեռ շարունակում է զարգանալ: Եվ չնայած առկա են որոշ առանցքային հայեցակարգեր և սկզբունքներ, որոնք տասնամյակներ շարունակ փոփոխության չեն ենթարկվել, առաջ են եկել բազմաթիվ տեսակներ, կիրառվել են նոր մեթոդներ և գործիքներ այնպես, որ աշխարհը միշտ զարմացել է ինչոր նորով և անսպասելիով։

Ահաբեկիչները ցանկանում են տարածել վախի, այլ ոչ թե մահվան բարձր մակարդակ: Այս հայեցակարգն առաջին անգամ 1975թ., առաջարկել է Բրայան Ջենքինսը: Ահաբեկիչների թիրախը նրանք չեն, ովքեր մահանում են, այլ նրանք, ովքեր ապրում են: Լրատվամիջոցների ի հայտ գալով ահաբեկիչներին իրենց սխրանքների մասին բարձրաձայնելու, վախ տարածելու, բոլորին հեշտությամբ հաջորդը լինելու սպասմամբ վարակելու անփոխարինելի հնարավորություն ընձեռնվեց: Բրյուսելում և Փարիզում տեղի ունեցած հարձակումները համարձակ վկայություն էին այն մասին, որ նույնիսկ ամենահզոր և ամենաապահով Եվրոպան կարող է ոչնչացվել մեկ րոպեում, իսկ ԵՄ քաղաքացիները խոցելի են, ինչպես երբևէ:

Իրավացիորեն պետք է ընդունել, որ մենք նրանց մեծ հեղինակություն և կարևորություն ենք տալիս, երբ ահաբեկչությունը ներկայացնում ենք որպես մի անլուծելի խնդիր՝ տարածելով վախի ու անվստահության մթնոլորտ: Որոշ մարդիկ վստահ են, որ ահաբեկչությունը դառնում է առավել հակաարևմտյան, մահաբեր և հաջողված:  Ճի՞շտ են արդյոք այս կարծիքները, կամ մի՞գուցե դրանք վախի և հուսահատության արդյունք են: Իրականությունն առավել լավ հասկանալու համար կփորձենք դիտարկել ահաբեկչության էվոլյուցիան՝ ակադեմիական, էմպիրիկ և պատմական վկայություններով:

Առասպել 1. Ահաբեկչությունը դարձել է ավելի հակաարևմտյան:

Նախ և առաջ հարկ է տարբերակել այդ հաստատման երկու հիմնական մոտեցումները

  • Զոհերը և թիրախները հիմնականում արևմուտքի՞ց են:
  • Արդյո՞ք ահաբեկիչների կողմից կիրառվող քարոզչությունը հակաարևմտյան է:

Ինչու՞ է կարևոր այս առասպելի ուսումնասիրությունը: Նախ, եթե այս հիպոթեզը հաստատվի, ապա ահաբեկչությունը կվերածվի արևելքի ու արևմուտքի, քրիստոնեության և մահմեդականության միջև պայքարի: Երկրորդ, եթե ապացուցենք, որ ահաբեկչությունը թիրախավորել է արևմուտքը, ապա արդյունքում հակաահաբեկչական միջոցառումները կարող են դառնալ ավելի կենտրոնացված և արդյունավետ:

«Այս պայքարում առաջնահերթություն պետք է տրվի անհավատներին՝ ամերիկացիներին և հրեաներին,  ովքեր չեն դադարեցրել իրենց անարդարությունները»,- հայտարարել է Բեն Լադենը, ինչն ուղղակի սպառնալիք և վերջնագիր է թվում արևմուտքի համար: Իսկ հիմա ուսումնասիրենք համապատասխան վիճակագրությունը։

2015թ. ահաբեկչության համաշխարհային ցուցանիշում նշվում է, որ «մահացությունների 78%-ը և հարձակումների 57%-ը արձանագրվել են հետևյալ 5 երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Նիգերիա, Պակիստան և Սիրիա»,  որոնք ակնհայտորեն արևմտյան չեն: Մյուս կողմից, 2013թ. Եվրոպայում թվով 152 ահաբեկչությունների 55%-ն իրականացվել է ազգայնականների և անջատողականների կողմից: Ավելին, 2009-2013թթ. Եվրոպայում գրանցված ահաբեկչությունների ընդամենը 2%-ն է կրել կրոնական բնույթ: Այսպիսով, վստահությամբ կարող ենք ասել, որ չնայած քարոզչության հիմնականում հակաարևմտյան բնույթին, ահաբեկիչների շարունակական պնդումներին, թե իրենց գլխավոր թշնամին Եվրոպան և ԱՄՆն են, թվերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքը շարունակում է կրել ամենաշատ վնասները ահաբեկչությունից։

Ի վերջո,  կարող ենք պնդել, որ առասպելը հաստատվում է միայն մասնակիորեն։

Առասպել 2. Ահաբեկչությունը դարձել է ավելի մահաբեր:

Այս պնդումը դիտարկենք 2 տարբեր տեսանկյուններից.

  • Աճե՞լ է արդյոք մահացությունների թիվը:
  • Աճե՞լ է մահացությունների թիվը մեկ ահաբեկչական գործողության համար։

Որտեղի՞ց է սկիզբ առնում այս հավաստումը: Նախ և առաջ չենք կարող հերքել, որ տեխնոլոգիաների և զինատեսակների զարգացումը իրագործելի է դարձնում վայրկյանների ընթացքում մեծ թվով մարդկանց ոչնչացումը: Երկրորդ, քաղաքական գործիչների և քաղաքագետների ելույթներն առավել սարսափեցնող և տագնապալի են դարձել: Օրինակ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեննին գերմանական «Շպիգել»-ին տված հարցազրույցում ասել է.

«Ազգային անվտանգության տեսանկյունից մեզ սպառնացող թերևս ամենամեծ վտանգն ահաբեկչությունն է: Հաջորդ անգամ, երբ նրանք հարձակում գործեն Միացյալ Նահանգների դեմ, կունենան մահացու զինատեսակներ, ինչպիսիք սեպտեմբերի 11-ի (9/11) ժամանակ չկային, կունենան միջուկային զենք կամ որևէ կենսաբանական զենք, և մահացությունների թիվը կհասնի հարյուր հազարների»:

Մյուս կողմից, 2006թ. ամերիկացի վերլուծաբան Բրայան Ջենքինսը վերաշարադրեց իր 1970թ. հայտարարությունը. «Ահաբեկիչներն ուզում են, որ շատ մարդիկ ականատես լինեն և վախենան, այլ ոչ թե մահանան»: Այպիսով, արդյո՞ք ահաբեկչությունը դարձել է ավելի մահաբեր:

« 9/11. տասը տարի անց» զեկույցը ցույց է տալիս, որ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆում ահաբեկչական հարձակումների թիվը կտրուկ նվազել է` հիմնականում շնորհիվ խիստ կանոնակարգերի, թարմացված օրենսդրության, հետազոտական կենտրոնների ստեղծման և այլն: Սակայն, ինչպես արդեն նշվեց, ահաբեկչությունը զոհերի և թիրախների համատեքստում հիմնականում հակաարևմտյան չէ, իսկ իրավիճակն ԱՄՆից և  Եվրոպայից դուրս իրականում շատ ավելի վատ է։

Untitled-1

Անդրադառնալով այս առասպելի երկրորդ կետին` մեջբերենք Ջեյմս Պիացցայի կողմից 2009թ. գրված մի հոդված, որտեղ նա 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած համեմատում է ահաբեկչական գործողությունների զոհերի տվյալները: Այսպիսով, ուսումնասիրելով միջազգային ահաբեկչությունները՝  նա  ապացուցում է զոհերի թվի աճը: 1968-1979թթ. ցուցանիշները միջինում կրկնակիից մի փոքր ավելի էին յուրաքանչյուր հարձակման դեպքում՝ պայմանավորված թե՛ վիրավորների, և թե՛ մահացածների թվով: 1980-ականներին զոհերի թիվը համարյա հասնում էր 4-ի, իսկ 1990-ականներին աճում է՝ հասնելով 10-ի: Այս վիճակագրությունը հստակորեն ցույց է տալիս, որ մահացությունների թիվն իրոք կրկնապատկվել է:

Ուստի հարց է առաջանում՝ կարելի՞ է արդյոք «հաղթել» ահաբեկչությունը: Արդյո՞ք ահաբեկչություն ասելով նկատի ունենք ահաբեկչություն երևու՞յթը, թե՞ առանձին խմբերի և անհատների: Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը 2010թ. «CNN» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Մենք երբեք չենք կարող ձերբազատվել ահաբեկչությունից, քանի որ աշխարհում միշտ էլ լինելու է չարը»: Այսպիսով, իսկապե՞ս ահաբեկչությունն անպարտելի է: Եթե այո, ապա մենք արդյո՞ք պետք է առավել կենտրոնանանք հետևանքի և վախի կառավարման վրա՝ ահաբեկչության կանխարգելման համար հսկայական ռեսուրսներ տրամադրելու փոխարեն:

Հարցին պատասխանելուց առաջ սահմանենք, թե այս համատեքստում ինչ է նշանակում «հաղթել»: Սեթ Ջոնսի և Մարթին Լիբիքի կողմից 2008թ. թողարկված «Ին՞չ ավարտ են ունենում ահաբեկչական խմբերը» հրապարակման մեջ հեղինակներն առանձնացնում են պարտվելու 4 հիմնական պատճառներ.

  1. Տեղական հատուկ ծառայությունների և ոստիկանության գործողություններ, ինչը ցանկալի արդյունք է գրանցում դեպքերի 40%-ի դեպքում: Այն ներառում է գլխատում, հակաահաբեկչություն, գաղտնի գործողություններ և հատուկ գործակալությունների կողմից տվյալների հավաքագրում:
  2. Ռազմական ուժի գործադրում, ինչը ցանկալի արդյունք է գրանցում դեպքերի 7%-ի պարագայում: Նախ և առաջ, այն պահանջում է մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ: Երկրորդ, ռազմական գործողությունների արդյունքում կարող են շատ քաղաքացիականներ մահանալ, ինչը կխորացնի բնակչության ատելությունն ամբողջ համակարգի նկատմամբ:
  3. Քաղաքական բանակցային գործընթացներում ներգրավվում, ինչն արդյունավետ է եղել 648 դեպքերից 43%-ի պարագայում:  
  4. Հաղթանակ այն համատեքստում, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները հասել են իրենց քաղաքական նպատակին: Այս մեթոդն իրադարձությունների 10%-ի դեպքում հաղթանակելու «արդյունավետ» գործիք է հանդիսացել: Այս կետը հատկապես  նպաստում է այն գաղափարին, որ ահաբեկչությունը կարելի է հաջողված համարել:  

Անդրադառնանք վերոնշյալ հարցադրմանը՝ ահաբեկչություն ասելով նկատի ունենք ահաբեկչություն երևու՞յթը, թե՞ առանձին անհատներ կամ խմբեր: Ահաբեկչություն երևույթը երբեք հաղթելի չի լինի, չնայած մեզ կհաջողվի հաղթել որոշակի խմբերի, կազմակերպությունների կամ անհատների:

Ի վերջո, կցանկանայի՞ք ինքներդ ձեզ հարց ուղղել՝ որ՞ն է ահաբեկչության ապագան, ու՞ր ենք մենք գնում, արդյոք նոր՝ հինգերորդ ալիք հնարավո՞ր է, թե՞ ընդամենը մեր երևակայության արդյունք է:  

Մի բան հաստատ է՝ մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց հիմա կարող ենք խելամիտ և ուշադիր լինել, ինչպես նաև զգույշ անցյալի հետ: Միակ վկայությունը, որ ունենք, անցյալն է՝ զոհերը, պատմությունները, միտումները և զարգացումները: Այդ իսկ պատճառով առանց անցյալը մոռանալու և անտեսելու առաջ շարժվելը կենսական անհրաժեշտություն է: Որոշ բաներ,սակայն, բացարձակ ճշմարտություններ են. առաջին, ահաբեկչությունը կշարունակի զարգանալ և ծավալվել` փոփոխելով իր բնույթը, ապա այն կլինի մեր ապագայի անխուսափելի մասնիկը` շարունակելով ենթարկվել հանրային քաղաքականությունների, քաղաքական և տեխնոլոգիական միտումների ու այլ գործոնների ազդեցությանը: Հետևաբար, հակաահաբեկչության մեջ հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է հոլիստիկ մոտեցում, որը ներառում է թե՛ կոշտ, թե՛ փափուկ, թե՛ ռեպրեսիվ (զսպող) և թե՛ կանխարգելիչ միջոցառումներ, բազմազան գործիքներ ու դերակատարներ: Ահաբեկչության դեմ պատերազմում կարելի է հաղթանակել, եթե ամբողջ աշխարհի երկրները, կառավարությունները, ենթակառուցվածքները համատեղեն իրենց ջանքերը և գործեն ներդաշնակ:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    ՀՀ-ում դա անլուծելի խնդիր է տարածելով վախի ու անվստահության մթնոլորտը:Արցախյան պատերազմի մի խումբ հրամանատարներ լինելով Սերժի ազատամարտիկները օգտագործում էն նույն ահաբեկչական մեթոդները, ինչպես դա արվում է Ռուսաստանում եվ Արաբական երկրներում:
    Ահաբեկիչների թիրախը նրանք չեն, ովքեր մահանում են, այլ նրանք, ովքեր ապրում են:
    Նման դեքեր ունենք նաեվ ՀՀ-մ:Ռեժիմն ու ԱԱԾ-ը ուզում են, որ շատ մարդիկ ականատես լինեն և վախենան, այլ ոչ թե մահանան:Դրա համար հարմար առիթ էր Ժիրայրի երթը, կին ու երեխեքով դեպի Արցախ:Եվ վերջապես նրանք հասնում են նշանակվաճ վայրը,«Բեր Ձոր» հանդիպման վայրը:Զարմանալի կթվա բոլորին եվ մի քիչ էլ սարսափելի այն որ պետք էր տեղի ունենար ըսպ պայմանավորվության,բայց…: Ինչ որ տեղ Արցախի ազատամարտիկների խիղճը թույլ չտվեց վերջացնել այդ կեխտոտ գործը,որը նախորոք ռեժիմի կողմից ծրագրված էր ըստ պլանի,«հարցակվել այն մեքենաների վրա որտեղ կան երեխաներ եվ նրանց լացի ձայնը լրատվականի միջոցով ցուցադրել հեռուստացույցով»:Իսկ ում միտքն էր դա երեխաներին տանել Արցախ, որոնք մասնակցեն քաղաքական միջոցառումներին:Լինելով նախկին հրամանատար նա շատ լավ գիտեր այդ մեթոդները թե ինչպես է օգտագործում եվ ով է օգտագործում:Նախկինում ոչ մի հավաք չի վերջացել խաղաղ:

    Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը
    Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

    Իմանալով հանդերձ որ ցույցերն չի լինելու խաղաղ,մինչ այդ կառավարության մի շարք բարձրաստիճան մարդիկ զգուշացնելով որ վտանգավոր է,«Արցախ չգնաք» երկիրը պատերազմի մեջ է:Բայց շահագործում են երեխաներին, ալեբի ունենալու համար, որ գնում են խաղաղ ցույցերի:
    Այս ահաբեկչական սպառնալիքները գտնվում են նախագահի նստավայրի աչալուրջ հսկողության տակ եւ նրանց եթերային քաղաքականությունը թերեւս մշակվում է այդ նստավայրի հետ առնվազն համաձայնեցնելով:
    Ահա թե ինչու անհրաժեշտ եղավ երեխաներին էլ դարձնել քաղաքական միջոցառման մասնակիցներ:Նույն կերպ է վարվում նաեւ ՀՀԿ անդամ,ԱԺ փոխնախագահ, ազգությամբ Հույն,Հուաստանից գաղթված եվ Հայաստանում բնակություն հաստատած « յոյն» “: Այսօր դպրոցականներին ողջույնում է եվ դուրս են բերում քաղաքական ինչ-որ միջոցառումների: Նրանք արդեն վաղվա քաղաքացի չեն, նրանք վաղը մեծանալու են, դառնալու են սովորական տականք, հասարակության դեն գցած բան, որովհետեւ մարդը այդ տարիքում է կորցնում պետականության զգացողությունը, անկախ նրանից, թե ով է երկիրը ղեկավարում: Այդ երեխան վաղն ամեն ինչի ընդունակ կլինի, եւ մարդ կծեծի, եւ մարդ կսպանի, եւ իշխանության կձգտի ամեն գնով միայն իր անձնական շահի համար:
    Վերջին ահաբեկչական ակտն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը, որը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ:Նրանց նպատակն չի սպանել այլ նրանց խնդիրն է տարածելով վախի ու անվստահության մթնոլորտը:Նրանք պետք է ցույց տան այն ինչ որ անոմ են որպիսի վախենա մյուսների աչքը:

    Գ Լ ՈՒ Խ 23

    Հոդված 217. Ահաբեկչությունը

    1. Ահաբեկչությունը՝ պայթյուն, հրկիզում կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետևանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքը, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
    2. Նույն արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    2) հրազենի գործադրմամբ՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:
    3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
    1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
    2) զուգորդվել են զանգվածային ոչնչացման զենք կամ ռադիոակտիվ նյութեր կիրառելու կամ զանգվածային մարդկային զոհեր առաջացնելու հատկություն ունեցող այլ գործողությունների սպառնալիքով,
    3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
    պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
    4. Ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով, նպաստել է ահաբեկչության խափանմանը, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

    Հոդված 36. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար
    Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930