Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավակցություն Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Հունիս 13,2016 22:11

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:

Օֆելյա Համբարձումյանը 19 տարեկան հասակից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։

2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար Համբարձումյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

Բնատուր ձայնի, բացառիկ օժտվածության, երգարվեստում ազգային, հայկական մտածողության շնորհիվ Օֆելյա Համբարձումյանն արժանացել էր հանդիսատեսի անմնացորդ սիրուն եւ նվիրվածությանը: Նաեւ շնորհալի երգիչ կատարողների մի ամբողջ աստղաբույլ է կրթել եւ աճեցրել Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը եղել է նաեւ լավ մայր եւ հայ ազգին պարգեւել տաղանդավոր երեխաներ: Նրա դուստրը` Տաթեւիկ Հովհաննիսյանը, համաշխարհային ճանաչում ունեցող ջազային աստղ է:

Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ: Ազգին, հայրենիքին նվիրվելը, բոլոր հնարավորություններով պիտանի լինելը երկրապահություն է, եւ պատահական չէ, որ Օֆելյա Համբարձումյանին տարբեր առիթներով նաեւ երկրապահական պարգեւների ենք արժանացրել:

Եվս անգամ Երկրապահի անունից ցավակցում եմ Օֆելյա Համբարձումյանի հարազատներին, մեր ժողովրդին` արժանավոր զավակի կորստյան կապակցությամբ:
Ննջի´ր խաղաղությամբ, հայ ազգի հանճարեզ զավակ` վստահ, որ հավերժ ապրելու ես հայ մեծերի ազգային Պանթեոնում:
ԵԿՄ վարչության նախագահ,
Ա
րցախի հերոս,
Զ
որվար Մանվել Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930