Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հունիս 13,2016 22:35

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը:

Հայաստանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, հանդես գալով 50+ տարիքային խմբում, եզրափակիչ տուրում միավորը բաժանեց Գիորգի Բագատուրովի հետ, իսկ հաղթողի երրորդ հավակնորդ Զուրաբ Ստուրուան կարեւոր հաղթական միավոր վաստակեց, ինչի արդյունքում մրցանակակիրները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:

  1. Զուրաբ Ստուրու (Վրաստան)՝ 7,0 միավոր
  2. Գիորգի Բագատուրով (Վրաստան)՝ 6,5
  3. Ռաֆայել Վահանյան (Հայաստան)՝ 6,5

Մեր երկու շախմատիստներ եւս հաջող հանդես եկան եւ տեղ զբաղեցրին լավագույն տասնյակում: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով  զբաղեցրեց 4-րդ, իսկ Ռոման Ակոպովը (6,0)` 7-րդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chessfed.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930