Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի կողմից քաղաքական ժեստ է, որով փորձում են նսեմացնել Բունդեսթագի ընդունած որոշումը». Նորայր Նորիկյան

Հունիս 13,2016 22:55

Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանի համար հասկանալի չէ՝ ինչպես կարող է Թուրքիայի քաղաքացին Գերմանիայի սահմանադրական դատարանում վիճարկել Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշումը:

Հիշեցնենք, որ թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել:

Նա համապատասխան հայց է ներկայացրել է Գերմանիայի Սահմանադրական դատարան:

«Հաջողություններ արձանագրելու մասին խոսակցությունները վաղաժամ են, որովհետեւ քննարկման հարթակում տեղեկությունները ամբողջական չեն, թուրքական տեղեկատվական հոսքերը կարող են հանրությանը հրամցնել այնպիսի տեղեկություններ, որոնք այս պահին ոչ ամբողջական են կամ չափազանցված»,- ասաց պարոն Նորիկյանը:

Ինչ վերաբերում է  ՄԱԿ—ի  ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածին, որին հղում է  անում թուրք փաստաբանը, Նորայր Նորիկյանը շարունակեց. «Դրանք բոլորովին այլ իրավական ընթացակարգեր են ենթադրում ու լուծման այլ մեխանիզմներ, մեկը մյուսի հետ համադրելի չեն: Իմ տպավորությամբ  սա Թուրքիայի կողմից քաղաքական ժեստ է, որով փորձում են նսեմացնել Բունդեսթագի ընդունած որոշումը, որը բացի այն, որ իրավական  փաստաթուղթ է, ավելի շատ քաղաքական բաղադրիչ պարունակող փաստաթուղթ է, որը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի՝ 1948 թվականին ընդունած ցեղասպանությունների կանխարգելման որոշման հետ: Բացի դա իրավիճակը հասկանալու համար պետք է Գերմանիայի սահմանադրական դատարանի իրավասություններն ուսումնասիրել, այստեղ ավելի քիչ իրավաբանություն կա ու ավելի շատ՝ քաղաքականություն: Բացի դա պարզ չէ՝ Թուրքիայի անձինք վիճարկում են բանաձեւի օրինականությո՞ւնը, գտնում են, որ բանաձեւը հակասահմանադրական է, ճիշտ չեմ էլ հասկացել նրանց ձեւակերպումը: Իրենք ինչ խնդիր են դրել, Թուրքիայի  այս կամ այն ուժերը կարո՞ղ են դիմել Գերմանիայի սահմանադրական դատարան, պետք է հավելյալ ուսումնասիրենք հարցը, որովհետեւ չեմ կարծում՝ Թուրքիայի որեւէ քաղաքացի կարող է դիմել Գերմանիայի սահմանադրական դատարան՝ վիճարկելու այդ երկրի Բունդեսթագի ընդունած իրավական ակտը կամ դիրքորոշումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930