Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հունիս 16,2016 20:52

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2015 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը զեկուցել է, որ հաշվետու տարում hիմնադրամն իրականացրել է շուրջ 330 ծրագիր, այդ թվում՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը, որից ընդհանուր առմամբ օգտվել է մոտ 900 ուսանող: Նշվել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շրջանակում առաջին անգամ աջակցություն է ստացել նաև ՀՀ սահմանամերձ համայնքներից 316 ուսանող: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է արտասահմանյան գիտաժողովներին մասնակցության` 56, գիտական հետազոտությունների համար նյութերի  և սարքերի ձեռքբերման՝ 25, գրքերի տպագրության՝ 5 հայտ։  149 շահառու խրախուսում է ստացել արտասահմանյան ամսագրերում  հրապարակված հոդվածների համար։ Նշվել է, որ ծավալուն աշխատանքներ են կատարվել նաև սպորտի, առողջապահության, սոցիալ-տնտեսական և զբաղվածության ոլորտներում։

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀԵՀ 2016 թ. բյուջեն և 2015թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված ուսանողներին ոչ մրցութային կարգով կրթաթոշակների տրամադրման մասին» կարգը:

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930