Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավ

Հունիս 18,2016 20:44

Հունիսի 18-ին կայացավ «Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառման ժամանակ շուրջ 60 մասնակիցներ ցատկեցին Սևանա լիճը: Նախաձեռնության նպատակն էր ուշադրություն սևեռել ջրային ավազանների խնդիրների նկատմամբ:

Արշավի ընթացքում նաև կազմակերպվել էր «Սևանա լճի ու Հայաստանի ջրային պաշարների սոցիալ-էկոլոգիական խնդիրները» խորագրով սեմինար-քննարկումը, որը վարեց «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

porc

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի լաբորատորիայում իրականցվեցին լաբորատոր փորձեր, որոնց ընթացքում արշավի մասնակիցները հնարավորություն ստացան որոշելու Սևանա լճից, Հրազդան և Դեբեդ գետերից վերցված ջրի նմուշների աղտոտվածության աստիճանը, ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ ջրային ռեսուրսների աղտոտվածության թեմայով:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Մեծ Ցատկ» համաշխարհային ծրագրին միացել է 2015 թվականին: Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Արշավը Հայաստանում իրականացվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930