Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտաստիկ մթնոլորտ`Հունգարիա-Իսլանդիա խաղին (ֆոտոշարք, տեսանյութ). Faf.am

Հունիս 19,2016 16:52

Մոտ 30.000  հունգարացի երկրպագուներ այս շաբաթ ուղևորվեցին Մարսել՝ Իսլանդիայի դեմ կայանալիք խաղին: Իսլանդիան նույնպես տպավորիչ քանակությամբ երկրպագուներ ունի Ֆրանսիայում` hաշվի առնելով Իսլանդիայի բնակչությունը՝ 330. 000 մարդ:

erkrpagu7

Նախքան խաղի մեկնարկը մի խումբ հունգարացի ուլտրասներ փորձեցին անցնել ցանկապատի վրայով և շարժվել դեպի հունգարական հիմնական սեկտոր: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները օգտագործեցին մահակներ և արցունքաբեր գազ՝ փորձելով դադարեցնել երկրպագուների տեղաշարժը այլ սեկտոր:

erkrpagu5

Մի երկրպագու ընկավ ցանկապատից, երբ փորձեց անցնել մյուս կողմը: Բարեբախտաբար նա չի վնասվել, սակայն ոստիկանությունը ձերբակալեց նրան: Ե՛վ Իսլանդիայի, և՛ Հունգարիայի երկրպագուները լավ աջակցություն էին ցուցաբերում խաղի ընթացքում: Հունգարացիները խաղի մեկնարկին և գոլից հետո կիրառում էին պիրոտեխնիկա: Հունգարական ուլտրասների  մեծ մասը ներկա էր Մարսելում: Նրանք բոլորը միավորված զանգվածային երթով քայլեցին դեպի մարզադաշտ:

erkrpagu10 erkrpagu9 erkrpagu8 erkrpagu6 erkrpagu2 erkrpagu3 erkrpagu

Faf.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930