Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները (տեսանյութ)

Հունիս 19,2016 17:46

Հունիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով տիկին Վասալին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և կարևորեց Մարտին Վասալի անձնական ներդրումը երկկողմ փոխգործակցության խորացման գործում:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ ակտիվորեն զարգանում է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները և իրականացվող համատեղ ծրագրերը: Զրուցակիցները կարևորեցին ֆրանսահայ համայնքի դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և ընդլայնման գործում։

Մարտին Վասալը ներկայացրեց Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ներկայացուցչական պատվիրակության այցելության նպատակը, Բուշ դյու Ռոնի և Հայաստանի մարզերի միջև փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930