Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է Եվրո 2016-ի խմբային մրցաշարի վճռորոշ տուրը

Հունիս 19,2016 21:21

Այսօր «A» խմբի Ռումինիա-Ալբանիա եւ Շվեյցարիա-Ֆրանսիա հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի 3-րդ՝ վճռորոշ փուլը, որի ավարտին հայտնի կդառնան մասնակից 24 երկրների այն ութ ազգային հավաքականները, որոնք կվերադառնան տուն, ինչպես նաեւ կպարզվի, թե պայքարը շարունակելու իրավունք նվաճած ընտրանիներից ով ում հետ է հանդիպելու փլեյ-օֆում:

Ներկայիս վիճակով վեց խմբերից միայն երեքում են որոշվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճած մեկական երկրների անուններ, որոնք տարել են երկուական հաղթանակ: Դրանք են. Ֆրանսիա՝ «A» խումբ, Իսպանիա՝ «D» եւ Իտալիա «E»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930