Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն` Գամիշլիում. թիրախը` Կաթողիկոսը. «ՍԱՆԱ»

Հունիս 19,2016 22:03

«Այսօր` Յունիս 19-ի կէսօրուայ ժամը 12:00-ին, Գամիշլիի մէջ ահաբեկչական ինքնասպանական գործողութիւն մը տեղի ունեցած է», -կը հաղորդէ սուրիական ՍԱՆԱ գործակալութիւնը։

Պայթումը տեղի ունեցած է Քընտի պարտէզին դիմաց, մար Գաբրիէլ սրահին մօտ, ուր կը գտնուէր սուրիանիներու կաթողիկոս Մար Աֆրամ երկրորդ, որ հովուական յատուկ այցելութեամբ ժամանած էր Գամիշլի։

Ահաբեկիչը քրիստոնեայ կղերի զգեստով ծպտուելով փորձած է մտնել սրահ, սակայն Տուրոնոյօ ջոկատի պահակախումբին կատարած խուզարկման ընթացքին, երբ յայտնաբերուած է իր ծպտուած եւ ականապատուած ըլլալը, ահաբեկիչը ինքզինք պայթեցուցած է։

Ներկայ տուեալներուն համաձայն արձանագրուած են 3 զոհեր և վիրաւորներ։

Նշենք, որ կաթողիկոսի այցելութեան գլխաւոր նպատակն էր բացումը կատարել 101 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանութեան զոհերուն յիշատակին կառուցուած Սեֆոյի յուշարձանին, որ կը գտնուի պայթումի վայրին մօտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930